ABC Motors-ը զբաղվում է մարդատար և բեռնատար էլեկտրական մեքենաների և գործարանային պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով։
Մենք հանդիսանում ենք էլեկտրոմոբիլներ արտադրող ARCFOX ընկերության պաշտոնական ներկրողը, ինչպես նաև BYD ապրանքանիշի դիստրիբյուտոր ընկերության դիլերը Հայաստանում:
Դիտարկելով էլեկտրոմոբիլները որպես ՀՀ էներգետիկ անվտանգության ռազմավարական ուղղություն՝ մենք նպատակ ենք հետապնդում կրթել և ոգեշնչել մեր հաճախորդներին, որպեսզի նրանք անցում կատարեն դեպի էլեկտրական մեքենաներ։ Էլեկտրոմոբիլները ոչ միայն ժամանակակից ոճ ու հարմարավետություն են, այլև մաքուր և առողջ շրջակա միջավայր ստեղծելու գրավական։
ABC Motors-ը ձգտում է լավագույն ծառայությունները մատուցել յուրաքանչյուր հաճախորդին։ Մեր կողմից ներկրվող էլեկտրական մեքենաների հարուստ տեսականին հագեցած է ամենաառաջատար տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս մեր հաճախորդներին օգտվել նորարար և առավել արդյունավետ լուծումներից։

